Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է          Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո       10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա    

11 մայիս 2022 18:25

Կան նաեւ ոչ ակնհայտ ախտանշաններ, որոնք կարող են վկայել սրտի հետ կապված լուրջ խնդիրների մասին

Կան մի շարք ակնհայտ նշաններ, որոնք վկայում են այն մասին, որ ձեր սիրտը խնդիրներ ունի՝ հեւոց, ռիթմի խանգարումներ, ցավ եւ ծանրություն կրծքավանդակում, գրել է Доктор Питер-ը։

Բայց կան նաեւ ոչ ակնհայտ ախտանշաններ։ Լուրջ հիվանդությունների ի՞նչ նշաններ են հայտնվում ձեռքերի վրա եւ ինչի՞ մասին են վկայում դրանք։

Եթե ձեր ափերին կամ մատների վրա առաջ են եկել պինդ, ցավոտ եւ կարմրավուն կոշտուկներ, դրանք անտեսել չի կարելի։ Այդ կոշտուկներն անվանվում են Օսլերի հանգույցներ։ Դրանք կարող են լինել ինֆեկցիոն էնդոկարդիտի՝ սրտի խցերի կամ արյունատար անոթների բորբոքման նշաններ։

Մենք հաճախ եղունգների վրա նկատում ենք սպիտակ բծեր կամ շերտեր, եւ դրանք սովորաբար անհանգստություն չեն առաջացնում։ Բայց եղունգների վրայի մի նշան անտեսել չի կարելի։

Journal of Travel Medicine ամսագրում հրապարակված հետազոտության տվյալներով՝ կարմրավուն, դարչնագույն կամ մանուշակագույն գծերը եղունգների տակ, որոնք հայտնի են որպես բեկորային արնազեղումներ, կարող են լինել սրտի հիվանդության կամ վարակի նշան։ Դրանք նման են տարբեր երկարության երկայնակի կարմրա-դարչնագույն գծերի։

Այս դեպքերում ինքնաբուժմամբ զբաղվել պետք չէ, ավելի լավ է անմիջապես դիմել բժշկի։

Բեկորային արնազեղումների պատճառ կարող են լինել սրտի փականների վարակումը (էնդոկարդիտ), անոթների վնասվելը արյունատար անոթների այտուցվելու պատճառով (վասկուլիտ), մանր խտացումների առաջացումը, որոնք վնասում են մանր մազանոթները (միկրոէմբոլներ)։

Եթե նկատել եք, որ ձեր մատների ծայրերը կարծես ուռել են եւ ասես թմբուկի փայտիկ լինեն, իսկ եղունգները նման են ժամացույցի ապակու, դա կարող է մատնանշել սրտի լուրջ խնդիրների մասին։ Այդ ախտանշանն անվանում են նաեւ Հիպոկրատի մատներ։ Այն վկայում է օրգանիզմում թթվածնի քրոնիկական անբավարարության մասին։

Հարթ, մոմի նման կոշտուկները կարող են հայտնվել սրտի ամիլոիդոզ հիվանդություն ունեցող մարդկանց ձեռքերի վրա։ Այդ կոշտուկները կարող են առաջանալ սրտում սպիտակուցային նստվածքների կուտակումից, որոնք կարող են խանգարել նրա աշխատանքին։

Ափերի կարմիր կամ դարչնագույն բծերը կարող են հայտնվել սրտի խնդիրների պատճառով։ Դրանք անվանում են Ջեյնուեյի ցան։ Դրանք ինչ-որ բանով նման են Օսլերի հանգույցներին։ Դրանց առաջացման պատճառը նույնն է՝ ինֆեկցիոն էնդոկարդիտը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր