ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

11 մայիս 2022 14:09

Ուկրաինացիների հակառուսական ցույցերը Հայաստանում. ինչո՞ւ են լռում,պետք չէ փչացնել հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները

Eadaily.com-ը գրում է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկզբից տարբեր երկրներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, հակառուսական գործողություններ, պիկետներ ու հանրահավաքներ են անցկացվում Արևմուտքի աջակցությամբ։ Հայաստանը բացառություն չէ և նման միջոցառումների քանակով նույնիսկ առաջատար է նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների ֆոնին։ Հակառուսական գործողությունների համակարգումը արևմտյան դեսպանատների աջակցությամբ բացահայտ ստանձնել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը:


Հաջորդ քայլը հանրապետությունում արևմտամետ հասարակական-քաղաքական ուժերի և ՀԿ-ների ակտիվացումն է, որոնք հակառուսական ֆոն են ապահովում իրենց  տեղեկատվական ռեսուրսներով: Բայց տեղի հայ բնակչությունը այդ ամենին գործնականում մասնակցություն չունի և դեսպանատունը սկսել է հանրապետություն ժամանած ուկրաինացիներին ակտիվորեն ներգրավել նման միջոցառումների մեջ։ Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց բազմիցս բողոքի ակցիաներ, երթեր են եղել, որին մասնակցել են ուկրաինացիները «Ռուսաստանը ագրեսոր է» և այլ կարգախոսներով։ Հաճախ նման դրսևորումները մեծ դժգոհություն են առաջացրել տեղի հայ բնակչության շրջանում։ Իսկ հիմա իրավիճակը գնալով ավելի ու ավելի է զավեշտական դառնում։


Օրինակ մայիսի 9-ին Ռուսաստանի դեսպանատան դիմաց ուկրաինական դրոշներով ցուցարարներ են հավաքվել, որոնց թվում գործնականում հայեր չեն եղել։ Ցուցարարներն իրենց բավական ագրեսիվ են պահել, կոպտել անցորդներին ու իրենց զգացել ինչպես տանը։ Ուկրաինացիների և հայերի միջև լեզվակռիվ է սկսվել, և ստիպված միջամտել է ոստիկանությունը: Ո՞ւր են նայում Հայաստանի իշխանությունները և ինչո՞ւ են թույլ տալիս նման դրսևորումներ։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները լուրջ ճնշումների տակ են գտնվում արևմտյան դեսպանատների, մասնավորապես ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, և չունեն քաղաքական կամք կանխելու նման գործողությունները։ Բայց պետք է հասկանալ, որ եթե այդ ամենը շարունակվի, ապա տեղի բնակչության և ուկրաինացի հյուրերի միջև բախման իրական վտանգ կառաջանա, և դա վատ ավարտ կարող է ունենալ։ Բացի դա Հայաստանի իշխանությունների անգործությունը կարող է հանգեցնել խիստ բացասական այլ հետևանքների, այդ թվում հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունների արդյունավետության հարցով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր