Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին          Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ       Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը    

11 մայիս 2022 15:38

Սա ավարտն է Հայկական պետության, հայ ազգի .2 միջպետական մայրուղի, որտեղ ադրբեջանցիները պետք է տեղադրեն մաքսակետեր ու գանձեն տուրքեր հայկական մեքենաներից

Արդեն սովորական է դարձել մեզ համար այն, որ Հայաստանի ու Արցախի մասին ճակատագրական ու կարևոր որոշումների մասին մենք տեղեկանում Բաքվից կամ Անկարայից:

Չենք էլ դիմադրում, ընդվզում, պահանջ ներկայացնում իշխանությունից բացատրություն ներկայացնել մեզ, պարզաբանել այս քաղաքական անոմալիան:

Սա վիրավորում է ցանկացած Հայ մարդու ազգային արժանապատվությունը, մարդկային ինքնասիրությունը, քանի որ գիտակից մարդը լավ հասկանում է, որ մեր համար ճակատագրական որոշումներն ընդունում և հրապարակում են Ալիևի ու Էրդողանի գրասենյակները, իսկ նիկոլ փաշինյանն ընդամենը, գլուխը կախ, խոնարհ հարսի կարգավիճակով կատարում է այդ որոշումները:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարում է, որ Հայատանն իրենց պետք է վերադարձնի հայկական 8 գյուղեր, որտեղ պետք է ապրեն ադրբեջանցիներ, երկու միջպետական մայրուղի, որտեղ ադրբեջանցիները պետք է տեղադրեն մաքսակետեր ու գանձեն տուրքեր հայկական մեքենաներից:

Սա ավարտն է, Հայկական պետության, Հայ ազգի ու Հայ մարդու վերջն է:

Ոչ մի իրեն հարգող Հայ մարդ չի կարող տանել այս ստորացումն ու նվաստացումը, ոչ մի ադրբեջանական փող ու եկամուտ չի կարող կոմպեսացնել դա:

Հայաստանի ինքնիշխան տարածքը ՉԻ ԿԱՐՈՂ հանձնվել ադրբեջանին, 1000 հատ նիկոլ իրա հոր ձեռը բռնած գա, դա ՉԻ ԼԻՆԵԼՈւ . . .»

Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր