Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

11 մայիս 2022 16:55

Ուկրաինացիներն ավելի ու ավելի են մոտենում ՌԴ-ի հետ սահմանին.Խարկովի մարզում Ուկրաինայի հակահարձակումը կարող է փոխել պատերազմի տեմպը. վերլուծաբաններ

Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են հակահարձակումը Խարկովի մարզում։ Երեկ նրանց հաջողվել է ռուսական ուժերին դուրս մղել Խարկովից հյուսիս և հյուսիս-արևելք ընկած չորս գյուղերից։ Այս հակահարձակումը կարող է փոխել պատերազմի տեմպը: Նման կարծիքն են հայտնում արևմտյան վերլուծաբաններն ու ռազմական փորձագետները, գրում է Sky News-ը։ Երեկ երեկոյան ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել հասարակությանը ճնշում չգործադրել բանակի և կառավարության վրա՝ ամեն օր հաղթանակներ պահանջելով։ Միաժամանակ նա հաստատել է ուկրաինացի պաշտպանների հաջողությունները Խարկովի մարզում։
 
Նրա խոսքով՝ «զավթիչները վստահորեն հետ են մղվում մինչև Ռուսաստանի Դաշնության սահմանը»։ Ուկրաինացի զինվորները մոտենում են ռուսական զորքերի թիկունքի մատակարարման ուղիներին, որոնք աջակցում են հակառակորդի հիմնական հարվածային ուժերին դեպի հարավ։ Սպառնալիքի տակ է ռուսական բանակի հետագա առաջխաղացումը: «Ուկրաինացիներն ավելի ու ավելի են մոտենում Ռուսաստանի հետ սահմանին: Այսպիսով, Ուկրաինայի հյուսիս-արևելքում ռուսների ձեռք բերած բոլոր հաջողությունները աստիճանաբար անհետանում են», - ասում է Նիլ Մելվինը լոնդոնյան RUSI վերլուծական կենտրոնից:

Բրիտանացի վերլուծաբանները վստահ են, որ Պուտինի բանակն այժմ ուժեր կտեղակայի իր մատակարարման գծերը պաշտպանելու համար: Եթե այդ նյութատեխնիկական ուղիները կորչեն, ռուսների բոլոր փորձերը՝ ավելի խորանալ դեպի Ուկրաինա, վտանգված կլինեն: «Խարկովի մերձակայքում տեղի ունեցածի պատճառով ռուսները պետք է դուրս բերեն իրենց ուժերի մի մասը Դոնբասի վերահսկողության տակ գտնվող առանցքներից: Եվ դա միայն ընդգծում է այն խնդիրները, որոնք նրանք ունեն»,- ասել է պաշտոնաթող գեներալ, Պատերազմների հետազոտության վերլուծական ինստիտուտի ղեկավարը Ջեք Քինը:

Մայիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության ուժերը հակահարձակողական գործողություններ են սկսել Խարկովի և Իզյումի ուղղություններով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր UNIAN-ը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ մայիսի 10-ին ժամը 18:00-ի դրությամբ Խարկովի մարզում ռուսական վերահսկողությունից ազատագրվել են մի շարք բնակավայրեր։ Ռուսական զորքերը դուրս են մղվել Չերկասի Տիշկի, Ռուսսկիե Տիշկի, Ռուբիժնոյե և Բայրակ բնակավայրերից։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր