Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

13 մայիս 2022 13:50

ԻՆչո՞ւ ՄԻՊ-ը չի հայտնվում ակցիաներում... Փաշինյանը տեղյակ չի եղել` ինչ է կատարվել. ՄԻՊ–ը՝ հղի կնոջ վրաերթի մասին

15-20 օր է՝ գործընթացներ են տեղի ունենում Երևանում. Դուք որևէ անգամ չեք հայտնվել այդ վայրերում, ի՞նչ կաշկանդվածություն ունեք այս մասով. լրագրողի հարցին՝ ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց. «Ես իրականացնում եմ սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորություններն այն ամբողջ ծավալով և այն նպատակահարմարությամբ, որով ինձ հասանելի տեղեկատվությամբ ես գտնում եմ նպատակահարմար:

Ինչ վերաբերում է հավաքի վայրում գտնվելուն, ես, ըստ անհրաժեշտության, կորոշեմ նպատակահարմարությունը՝ որ հավաքին, ինչպիսի հավաքի, որտեղ իմ մասնակցությունը կարող է ունենալ վճռորոշ ու հանդարտեցնող էֆեկտ, որովհետև, եթե դուք ուսումանասիրեք՝ նախկինում էլ ՄԻՊ-ի մոտեցումներն այնպիսին են, որ հավաքներին մարդու իրավունքների պաշտապանների մասնակցությունը կարող է սխալ տպավորություն ստեղծել»:
 
Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին էլ Քրիստինե Գրիգորյանըմեկնաբանեց.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Հակառակ դեպքում` վստահեցնում եմ` կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին։ Եթե հիշում եք` ավտոշարասյունը շատ մեծ արագությամբ էր անցնում»,–ասաց Գրիգորյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր