Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ          Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին       Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ    

13 մայիս 2022 16:58

Ռուսաստանի ռազմավարական պարտությունն ակնհայտ է աշխարհում բոլորի համար, բայց վախենում է ընդունել

Ռուսաստանի ռազմավարական պարտությունը Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմում ակնհայտ է ողջ աշխարհի համար, բայց Ռուսաստանի կառավարությունը վախենում է դա ընդունել. հինգշաբթի՝ մայիսի 12-ի երեկոյան,  հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում պատերազմի 78-րդ օրվան հաջորդած իր տեսաուղերձում։ 


«Պարզապես Ռուսաստանը դեռ համարձակություն չունի դա ընդունելու։ Նրանք վախկոտ են։ Իսկ հրթիռային, օդային և հրետանային հարվածների հետևում նրանք փորձում են թաքցնել ճշմարտությունը»,- ասել է նա։


«Բոլոր հիվանդանոցները, որոնք օկուպանտները ավերեցին, բոլոր դպրոցները, բոլոր համալսարանները, որոնք նրանք ռմբակոծեցին, բոլոր տները, կամուրջները, ձեռնարկությունները, մենք կվերականգնենք ամեն ինչ»,- հավելել է Զելենսկին ևուկրաինացիներին կոչ արել «պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել այս պատերազմում մեր նպատակներին՝ պաշտպանել մեր հողը, մեր ժողովրդին և հուսալիորեն ապահովել մեր անվտանգությունը»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր