Ոչ թե ՀՀ-ն բանակցությունների արդյունքում է հասել Բաքվի դիրքորոշման փոփոխությանը, այլ այն տեղի է ունեցել Վաշինգտոնի ճնշման արդյունքում          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ հունվարի 9-ի համար       Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում, մահացածը Չինաստանի քաղաքացի է    

14 մայիս 2022 14:02

Սուրեն Պապիկյանի անվտանգությունը ապահովող աշխատակիցները ծեծի են ենթարկել ռազմական ոստիկանության աշխատակցի՞

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ, ըստ մաքուր օդում կախված հավաստի լուրերի, երկու օր առաջ «հայոց սպարապետ» Սուրեն Պապիկյանի անվտանգությունը ապահովող աշխատակիցները ծեծի են ենթարկել ռազմական ոստիկանության աշխատակցի:

Խոսքը գնում է այն ռազմական ոստիկանի մասին, ով ուղեկցել է «սպարապետի» ավտոշարասյունը: Ծեծի և խոշտանգման թեման եղել է այն, որ ՌՈ աշխատակիցը միամտաբար թույլ է տվել այլ մեքենայի մուտքը շարասյան մեջ: Հասնելով ՊՆ, նրան կանչել և ծեծի են ենթարկել, իսկ հետո սպառնալով ազատել աշխատանքից, ստիպել են նրան չբարձրաձայնել միջադեպի մասին:

Կեցց՜ե «թավշյա հեղափախությունը», այն հեղափոխությունը, որը վերջապես օգնեց ազատվել «բռնապետերից» և սկիզբ դրեց «ոչ բռնի» խեղափոխությանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր