Տիեզերքից մեծ անակնկալներ են սպասվում կենդանակերպի այս նշանների համար          Սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերին       Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»    

17 մայիս 2022 15:29

Բանակցությունները ձգձգվում են` նպատակ ունենալով ուժասպառ անել ՌԴ-ին.Արևմուտքը պատրաստ չէ անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

Մոսկվան տեղեկություններ ունի, որ Արևմուտքը պատրաստ չէ անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային։ Այս մասին «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մեր տվյալներով, նրանք Արևմուտքից հավաստիացում չեն ստացել առ այն, որ պատրաստ են ստորագրել Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքների տակ»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով` Մոսկվայի հետ Կիևի բանակցությունները ձգձգվում են` նպատակ ունենալով վնաս հասցնել և ուժասպառ անել ՌԴ-ին։


«Տարբեր ալիքներով մեզ տեղեկություն է հասնում այն մասին, որ ուկրաինացի բանակցողներին ուղղորդում և նրանց մանևրելու ազատությունը կառավարում են Վաշինգտոնն ու Լոնդոնը... Նրանք ուզում են ձգձգել հակամարտությունը հնարավորինս երկար, քանի որ, ըստ նրանց, այդպիսով ավելի մեծ վնաս կհասցվի ՌԴ զինծառայողներին և ընդհանրապես ՌԴ-ին, նրանք ուժասպառ կլինեն և կհոգնեն»,- ասել է Լավրովը։
ԱԳՆ ղեկավարը հավելել է` հույս չկա, որ բանակցությունները Վաշինգտոնի կամ Լոնդոնի մակարդակի տեղափոխելու դեպքում որևէ բան կփոխվի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր