Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

18 մայիս 2022 16:05

Որևէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու,եթե 1 ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողներով ներս են մտնելու շենք

Իրավիճակը ՔԿ զինվորական քննչական վարչության դիմաց շարունակում է մնալ լարված։


Զոհված զինծառայողների ծնողները հայտարարել են, որ չեն հեռանալու այնտեղից, մինչեւ 44-օրյայում զոհված Մխիթար Գալեյանի հայրն ազատ արձակվի։ Զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը' Կարին Տոնոյանն էլ նշեց, որ եթե 1 ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողներով ներս են մտնելու շենք։


«Մենք գիտենք, որ Գարիկի գործը քննվելու է այստեղ։ Եթե մեկ ժամից Գարիկն այստեղ չեղավ, դուք մեզ հետ գործ եք ունենալու ներսում։ Այդ ժամանակ մեզ էլ ձերբակալեք։ Որեւէ ծնողի մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու»,- դիմելով իրավապահ համակարգին' հայտարարեց Կարին Տոնոյանը։


Զոհված զինծառայողների ծնողներից մեկն էլ նկատեց. «Հիմա էլ սկսել են ծնողներին վարկաբեկել։ Եվ քանի որ պատասխան չունեն տալու մեզ, էդ տականքի (նկատի ունի Փաշինյանին, -խմբ.)թելադրանքով սկսել են մեզ ձերբակալել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր