Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

20 մայիս 2022 13:55

Սահմաններին սպառնալիքների պատճառով Ռուսաստանը մինչև 2022-ի վերջ կստեղծի 12 նոր զորամաս

Նոր սպառնալիքների պատճառով Ռուսաստանում մինչև 2022 թվականի վերջն Արևմտյան ռազմական շրջանում կստեղծվի 12 զորամաս և ստորաբաժանում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նախարարի խոսքով՝ արևմտյան ռազմավարական ուղղությամբ իրավիճակը բնութագրվում է սահմանների մոտ ռազմական սպառնալիքների աճով։ Խոսքը, մասնավորապես, Եվրոպայում ԱՄՆ ռազմավարական ավիացիոն թռիչքների 15 անգամ ավելացման, ինչպես նաև ամերիկյան նավերի Բալթիկ ծով հաճախակի այցելությունների մասին է։

«Մենք համարժեք հակաքայլեր ենք ձեռնարկում։ Այս պայմաններում մենք ակտիվորեն բարելավում ենք զորքերի մարտական կազմը։ Մինչև տարեվերջ Արևմտյան ռազմական շրջանում կձևավորվի 12 զորամաս և ստորաբաժանում»,- ասել է Շոյգուն։

Բացի այդ, ՊՆ ղեկավարը նշել է, որ այս տարի նախատեսվում է ստանալ ավելի քան 2000 միավոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր