Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News          Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար       Կեղծ է. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասին    

21 մայիս 2022 12:17

Սա հենց այն է, ինչ մենք կոչում ենք ՀՀ-ի թուրքական վիլայեթացում՝ հանուն հայկական շահերի զոհաբերման գնով

Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ԱՄՆ լավագույն 100 բուհերի ցանկում գտնվող Բալտիմորի համալսարանի Հանրային և միջազգային հարաբերությունների բաժնի գործադիր ղեկավար Իվան Սաշա Շիհանը բաց տեքստով  ձևակերպել է այն, ինչ ես և գործընկերներս միշտ հիմնավորում ենք ավելի երկար ու հանգամանալից

«ԱՄՆ-ն պետք է խթանի Հայաստանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը և զուգահեռաբար՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լավացումը, անգամ եթե դա Հայաստանին արժենա նոր զիջումներ։ Միայն դրանից հետո երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կկարողանա ազատ արձակվել ռուսական օրբիտայից»։

Սա հենց այն է, ինչ մենք կոչում ենք Հայաստանի թուրքական վիլայեթացում՝ հանուն քաղաքական արևմուտքի շահերի և բնիկ հայկական շահերի զոհաբերման գնով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր