Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը          Այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք.«Փաստ»       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

23 մայիս 2022 16:59

Տեսանյութ.Դուք չդատեք, Եվրոպականը չդատի, ո՞ւր եք փախչելու երկնային դատավորից».Գիտեք, տղուս ոնց եմ գտել, թուրքն ա փոխանակում արել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Կարեն Բիշարյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առերեւույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունն անցավ լարված մթնոլորտում։


Դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հետո նիստը հետաձգվեց, ինչից հետո դատավոր Բիշարյանը պատրաստվում էր հեռանալ խորհրդակցական սենյակ, սակայն Արցախի հերոս, զոհված Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, դատավորին դիմեց, պահանջելով ինքնաբացարկի միջնորդությունը բավարարել։


«2018 թվականի ապրիլին Հայաստանը գրավեց մի հատ հրեշ, նստեց գահի վրա ու մեզ կամաց–կամաց տարավ պատերազմի հասցրեց, սկզբից քանդեց բանակը, բոլոր հերոսներին աշխատանքից հանեց։ Հերոսի մայր եմ, Արցախի պաշտպանող, գիտեք՝ ինչ է ասել երբ նահանջի հրաման են տվել, ասել է՝ նահանջի տեղ չկա, հետեւում Արցախն է, հիմա էդ Արցախը չկա, ինչի՞ չկա, մեր բանակը հաղթել է։ Սա կանխամտածված Նիկոլի հրամանով, որին դուք էլ եք ենթարկվում, վախենում եք, բոլորդ վախեցնում եք, դհոլչուց բռնած։ Դուք չդատեց, Եվրոպականը չդատի, ո՞ւր եք փախչելու երկնային դատավորից։ Թուրքը գալու է ձեր կնանոց բռնաբարելու է ձեր աչքի առաջ, եթե սուտ եմ ասում, մի տարուց կգաք, կթքեք երեսիս։ Ինչո՞ւ չեք դատում, ինչքա՞ն եք լռելու։ Գիտեք, տղուս ոնց եմ գտել, թուրքն ա փոխանակում արել, ասել ա՝ իգիթի դիակ ա, տարեք, հողում թաղեք»,- հայտարարեց Արցախի հերոսի մայրը։


Զոհվածների ծնողները հայտարարեցին, որ այս գործը սովորական գործ չէ. «4 հազար երեխու մորթել են, մայրիկներին տվել են մասնատած։ Որպես դատավոր մի հատ մտի Հերացի, տես ինչ են տվել։ Դուք խիղճ ունե՞ք»։


Նշենք, որ դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։


Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։


Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ,  մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր