Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

24 մայիս 2022 13:31

Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է.Վերադարձեք ձեր ընտանիքներ, հակառակ դեպքում, ձեզ սպասում է «տոմս մի ուղղությամբ»

Ուկրաինայի զինված ուժերի զինվորները պետք է հնարավորինս շուտ հանձնվեն և դադարեն պաշտպանել խամաճիկ պետության շահերը։ Ուկրաինացի մարտիկներին ուղղված նման կոչով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանդես է եկել Telegram-ի իր ալիքում։

Կադիրովի խոսքով՝ ուկրաինացիների թիվը, որոնք գնահատել են ռիսկերը և որոշել են հանձնվել, օրեցօր աճում է։ Չեչնիայի ղեկավարը հորդորել է Ուկրաինայի զինված ուժերին արթնանալ և վերադառնալ իրենց ընտանիքների մոտ, հակառակ դեպքում, Կադիրովի խոսքով, իրենց սպասում է «տոմս մի ուղղությամբ»։

«Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է, քանի որ մենք պայքարում ենք արդար գործի համար, հանուն ազատության և խաղաղության՝ առանց ազգայնականության Դոնբասում և ամբողջ Ուկրաինայում», - գրել է Չեչնիայի ղեկավարը։

Հանձնվելու որոշումը, ինչպես գրել է Կադիրովն իր բլոգում, պետք է անհապաղ ընդունվի, քանի որ ռուսական զորքերի հարձակումը սրընթաց զարգանում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր