Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

26 մայիս 2022 15:50

Համաշխարհային պատմության մեջ եզակի դեպք, երբ Հայաստանում հականարնջագույն հեղափոխություն է տեղի ունենում.Regnum.ru

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի հովանավորյալն է և վայելում է նրա լիակատար աջակցությունը։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին հայտնել է քաղաքագետ Ասլան Ռուբաևը։


«Այսօր իրական ժամանակում մենք ականատես ենք համաշխարհային պատմության մեջ եզակի դեպքի, երբ Հայաստանում հականարնջագույն հեղափոխություն է տեղի ունենում։ Դա իսկապես տեղի է ունենում, մարդիկ դուրս են գալիս ու հակաժողովրդական իշխանության դեմ ելույթ ունենում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ երբ նման զանգվածային հանրահավաքներ են տեղի ունենում, Արևմուտքը միշտ էլ միջամտում է և ինչ-որ մեկնաբանություններով և առաջարկություններով դատապարտում իշխանությունների ոչ ժողովրդավարական լինելը։ Բայց Փաշինյանի դեպքում մի տեսակ նրբանկատորեն լռում է։ Եվ դա ևս մեկ անգամ ապացուցում է Փաշինյանի սերտ կապը Արևմուտքի հետ։ Սխեման գործում է. «նա շան տղա է, բայց իրենց շան տղան»։ Հետևաբար, Արևմուտքն, իհարկե, չի զիջի նրան»,- ասել է փորձագետը։


Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից Հայաստանի ընդդիմության զանգվածային ցույցեր են տեղի ունենում Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր