Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 մայիս 2022 11:50

Առանց շշի Հա-յաս-տա՛ն. Նիկոլն ընտանիքով այցելել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը դիտելու, ոստիկաններն անմիջապես հավաքել են ջրի շշերը

Պարզվում է, երբ Նիկոլը երեկ ընտանիքով այցել է ՄՀՀ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը դիտելու, ոստիկաններն անմիջապես սկսել են երկրպագուների մոտից հավաքել ջրի շշերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։


«Առանց շշի Հա-յաս-տա՛ն...


Պարզվում է, երբ Նիկոլը երեկ ընտանիքով այցել է ՄՀՀ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը դիտելու, ոստիկաններն անմիջապես սկսել են երկրպագուների մոտից հավաքել ջրի շշերը... Շշազերծված մի քաղաքացի, տեսնելով պատճառին, անմիջապես վանկարկել է՝ ԱՌԱՆՑ ՇՇԻ ՀԱ-ՅԱՍ-ՏԱՆ և օգտվել ժողովրդական բանահյուսության ժանրային առանձնատուկ դիմելաձևից՝ սյունաց ողջյունի տարբերակով...


Հաստատուն քայլերով պետությունը դեպի կործանում տանող այս չարիքի համար բունկերը, ըստ էության, դարձել է մնայուն կեցավայր և հոգեվիճակ՝ եթե նույնիսկ գտնվում է բազմահազարանոց դահլիճում և շրջապատված է մինչև ատամները զինված թիկնապահներով...


Հ.Գ. Չարիքի հեռանալուց հետո ոստիկանները շշերրը չեն վերադարձրել տերերին...»,- գրել է Հակոբյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր