Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը    

02 հուն 2022 16:30

Տեսանյութ.ՔՊ-ի՝ արտահերթ նիստին չմասնակցելու արդյունքում պայքարն ավելի սուր առաջ կգնա

Վաղվա արտահերթ նիստի օրակարգը հստակ է․ արտահերթ նիստի պահանջով ենք հանդես եկել, որպեսզի ԱԺ-ն հանդես գա հայտարարության տեքստով, որը հրապարակել ենք մի քանի անգամ, դա այն բոլոր կարմիր գծերն ու սկզբունքներն են, որոնցով պետք առաջնորդվի ցանկացած հայանպաստ և հայամետ իշխանություն. Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ 
«Իրենք մեկ ամիս շարունակ ասում էին՝ ընդդիմությունը օրակարգ չունի, չի գալիս խորհրդարան, վախենում է, ասելիք չունի, և ընդդիմության փողոցային պայքարի նպատակը ոչ թե Արցախն ու ՀՀ-ն է, այլ իշխանության գալը»,- հավելեց նա։
Հարցին՝ եթե վաղը ԱԺ իշխանական պատգամավորները չգան ԱԺ, ի՞նչ է լինելու դրանից հետո, Սաղաթելյանը պատասխանեց․ «Վաղվա օրվա ընթացքը շատ կարևոր է։ Անկախ նրանից՝ կգա՞ն, թե՞ ոչ, մեր երկու խմբակցությունները գնալու են։ Դեռ իրենք շանս ու ժամանակ ունեն ուղղվելու, խելքի գալու և մասնակցելու, որովհետև չեն կարող խորհրդարանական կառավարվող երկրում երկրի կենսական շահերի հետ առնչություն ունեցող խնդիրները խորհրդարանում չքննարկվել, և քաղաքական մեծամասնությունը փախչի։ Քաղաքական մեծամասնությունը փախչում է, որովհետև ասելիք չունի, գա ի՞նչ ասի։ Սա ջրբաժան է՝ պայքարն ավելի սուր առաջ տանելու իմաստով, որովհետև այդ մարդիկ ակնհայտ հայտարարում են այլևս և պաշտոնապես փաստում, որ իրենք ՀՀ-ի, Արցախի և հայ ժողովրդի շահերի հետ կապ չունեն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր