«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը          Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի կառուցողական նախաձեռնություններին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի       Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ Ադրբեջանը երբեք միայնակ չէ, պատերազմում տարած հաղթանակով ստեղծված հարմար պայմաններն օգտագործում ենք խաղաղություն ու կայունություն հաստատելու համար    

03 հուն 2022 17:35

Պուտինի պատերազմը գնում է ըստ պլանի.Ուկրաինայի մի մասը կվերցնի Ռուսաստանը, մյուս մասը՝ ԱՄՆ-ը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Արդյո՞ք օրերի ընթացքում Կիևի գրավման կամ շաբաթների ընթացքում Ուկրաինան վերցնելու ռուսական պլանների հարցում արևմտյան հայտարարությունների նպատակն իրականում քարոզչությունը չէր, տպավորություն ստեղծելու համար, որ Պուտինն ուզում էր, բայց իրենք կանգնեցին Ուկրաինայի թիկունքին և թույլ չտվեցին:
Բանն այն է, որ այս պատերազմում Արևմուտքի լիդերները բացի միմյանց հետ և միմյանց միջև աշխարհաքաղաքական, աշխարհակարգային, աշխարհատնտեսական վերաբաժանման հարցեր լուծելուց, նաև լուծում են իրենց հանրությունների հետ հարաբերման խնդիրներ:

Նույն Բայդենը, օրինակ, ունի նվազագույն վարկանիշ՝ 40 տոկոս էլ չի հասնում, իսկ առջևում Քոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, և ներքին այլ բարդ խնդիրներ, որոնք պահանջում են լուծում: Իսկ այդ առումով, ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվել բազմիցս, ռուսական ագրեսիան որքան ուժգին հնչեցվի քարոզչական տիրույթում, այդքան առավել կառավարելի կարող են դառնալ արևմտյան հասարակությունները:

Բանն այն չէ, որ Պուտինի պատերազմը գնում է ըստ պլանի, ինչպես այս դեպքում էլ հայտարարում են ռուսները: Իհարկե, դա էլ նրանց քարոզչությունն է: Բայց, թերևս չի լինում այս մասշտաբի աշխարհաքաղաքական բախում, որն ընթանա ըստ պլանի: Հարցն այն չէ, թե քանի՞ տոկոսով է իրականացվել կամ շեղվել նախնական պլանը: Անկասկած է նաև, որ այդ շեղումը եղել է բավականին մեծ և իր ազդեցությունն է թողել ու դեռ թողնելու ՌԴ էլիտայի վրա:

Բայց, այս դեպքում էական է, թե ինչ ազդեցություն է «մնացել» Ուկրաինային: Իսկ Ուկրաինային մնացել է այն, որ տարածքի մի մասը զենքի ուղիղ գործադրմամբ վերցնում է Ռուսաստանը՝ այս պահի դրությամբ արդեն մոտ 22 տոկոսը, իսկ տարածքի մյուս մասն էլ զենքի տեսքով օգնությամբ վերցնում է ԱՄՆ: Թե հետո ինչպես կտնօրինի, ո՞ւմ միջոցով և այլն, դա արդեն հարցի հաջորդ փուլն է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր