Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները          Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       Աննա Վարդապետյանը պահանջում է քրեական հետապնդում հարուցել Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ    

03 հուն 2022 13:03

Նոր ծրագիր. զորացրումից մեկ ամիս առաջ կուսումնասիրվեն զինվորների կարիքները

Հայաստանում հուլիսից Միասնական սոցիալական ծառայությունը զորացրումից մեկ ամիս առաջ կուսումնասիրի զինվորների կարիքները, ինչը կօգնի պետությանը հասկանալ նրանց կարիքները և ըստ անհրաժեշտության իրականացնել, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարն ասաց, թե շատ կարևոր գործընթաց են սկսել ՊՆ-ի հետ:

Նրա խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո անձինք վերասոցիալականացման գործընթացով պետք է անցնեն և, եթե աշխատանքի հնարավորությունները հստակ չեն, հնարավոր է՝ նրանք մտածեն այլ երկրում աշխատանք գտնելու կամ այլ հնարավորությունների մասին:

«Մենք հիմա մշակել ենք ծրագիր, համաձայն որի՝ պետությունը, այս դեպքում Միասնական սոցիալական ծառայությունը, գնահատում է զինվորների կարիքները զորացրվելուց 1 ամիս առաջ: Երբ ինքը կզորացրվի, պետությունն արդեն կունենա իր մասին տեղեկատվություն, թե ինչ հմտություններ, ինչ կրթություն, ինչ ցանկություններ ունի, օրինակ, գուցե ընդունվել է ինչ-որ համալսարան, սակայն այդ երկու տարվա ընթացքում որոշել է, որ պետք է ծրագրավորող դառնա, և եթե մեկ ամիս շուտ այդ ուսումնասիրած տվյալներն ունենանք մեզ մոտ, ճանաչենք, կհասկանանք, թե 20 տարեկան ակտիվ երիտասարդների համար, որոնք վերադառնում են հասարակություն, տնտեսական ակտիվացման ի՞նչ ծրագրեր կարող ենք իրականացնել», - ասաց նախարարը:

Ըստ նրա՝ որոշները պետական զբաղվածության ծրագրերի շահառու կդառնան, իսկ եթե շատ լինի նրանց թիվը, նախարարը չբացառեց, որ գուցե պահուստային ֆոնդից գումար հատկացնելու և որոշակի ծրագիր իրականացնելու հարց առաջանա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր