Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 հուն 2022 14:01

Արցախի միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել Հայաստանի կազմ մտնելու հարցը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները շարունակելու են միջազգային ճանաչմանն ուղղված իրենց ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ:
Արցախի անկախության միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել նաև հանրապետության՝ Հայաստանի կազմ մտնելու հարցը»,- հայտարարել է Բելգարյանը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն այս պահին «իրեն ուժեղ է զգում», բացի այդ՝ այդ երկիրը ռազմաքաղաքական աջակցություն է ստանում Թուրքիայից, այդ պատճառով Արցախի իշխանություններն ուղիներ են փնտրելու, որպեսզի «աստիճանաբար, քայլ առ քայլ լուծեն իրենց խնդիրները, իսկ հետագայում արդեն՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով»:
Բեգլարյանի խոսքով՝ դրա համար Ադրբեջանը պետք է պատրաստ լինի խաղաղության: Նա տեղեկացրել է, որ Արցախի իշխանությունները Երևանի հետ բանակցություններ են տանում Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ: «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա»,- ասել է Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ կարելի է պնդել, որ Հայաստանը փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների մեջ գործում են հորիզոնական կապեր՝ «ինչպես նմանը նմանի հետ»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր