Մեր տարածաշրջանում հասունանում է մեծ պատերազմ. Իրանի թուլացումը ուղիղ կերպով ազդելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության վրա          Իսրայելը թաքուն օգնում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում ավելի մեծ մասշտաբով, քան հանրությունը գիտի       Գերմանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Թուրքիայում իրենց քաղաքացիներին զգուշացրել են հնարավոր ահաբեկչությունների մասին    

06 հուն 2022 13:30

Մենք կտեսնենք դավաճանական հերթական փաստաթուղթը.Ադրբեջանը մեզնից նորից, խոսքի օրինակ, մի 20 զիջում է պահանջում, ընդամենը 10-ն ենք տալու

Ես ոչ մի բան չեմ սպասում հայ-ադրբեջանական բանակցություններից. Նախ այդ բանակցություններն ընթանում են այն պայմաններով, երբ Ադրբեջանը, բացի այն, որ հնուց ի վեր խլել է մեր շատ տարածքներ անկլավների տեսքով, հիմա էլ բացահայտորեն նոյեմբերի 9-ից հետո գրավել է եւս մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր, գումարած դրան, Ադրբեջանն ունի Հայաստանի նկատմամբ տրածքային պահանջներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն է` անդրադառնալով նրան, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչպետների մակարդակով վերջին հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը մոտեցրել են դիրքորոշումները, հստակեցրել են մոտեցումները սահմանային, մաքսային հսկողության, նաեւ քաղաքացիների, բեռների եւ տրանսպորտային տեղաշարժերի կանոնների ռեժիմների վերաբերյալ:

Նրա խոսքով, Ադրբեջանի  եւ Թուրքիայի մոտեցումը հետեւյալն է. նրանք 6 տարածքի պահանջ են դնում, որոնք բոլորն էլ հայկական են, վերջում տեղի է ունենում կոմպրոմիսային լուծում՝ լավ, 3-ը՝ ձեզ, 3-ը՝ հայերին. «Մենք կտեսնենք դավաճանական հերթական փաստաթուղթը: Նրանք առանց զորքերը դուրս բերելու, որոնք ապօրինի մտել են Հայաստանի տարածք եւ դա խոստովանում է հայկական իշխանությունը, նրանք հո չե՞ն պատրաստվում դրանք հետ տալ: Նախկին զավթած անկլավների հետ միասին 2020-ի դեկտեմբերին զավթել են նաեւ Գորիս-Կապան ճանապարհը, որը լրիվ հայկական էր, եւ մենք դա ստորագրել ենք: Ստորագրել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը դարձավ ՌԴ-ում դեսպան, նա դա ստորագրել է:

Այսինքն, եթե հիմա ասում են, որ դիրքորոշումները մոտեցրել են, նշանակում է Ադրբեջանը մեզնից նորից, խոսքի օրինակ, մի 20 զիջում է պահանջում, ընդամենը 10-ն ենք տալու: Հայաստանը ոչինչ չի ստանում, միայն տալիս է»,-հայտարարեց Բագրատյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր