Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 հուն 2022 16:55

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը Դադիվանքում հայերի ներկայության հետ չի հաշտվում, անում է հնարավորը հայ հոգևորականներին դուրս հանելու համար

ArmLur.am-ն օրեր առաջ էր գրել, որ պաշտոնական Բաքուն անում է հնարավորը Դադիվանքից հայ հոգևորականներին դուրս հանելու համար: Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանն այս օրերին ռուսական կողմին հայ քահանաներին ռուս հոգևորականներով փոխարինելու լոբբինգ է անում:


Ադրբեջանը հայ հոգևորակններին Դադիվանքից հանելու սցենարն էլ է մշակել՝ այն նետելով Ռուս ուղղափառ եկեղեցու դաշտ:
ArmLur.am-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվական բաժնի տնօրեն տեր եսայի Քահանա Արթենյանն ասաց, որ այս մասով որևէ նոր ասելիք չունեն: «Այդ մասին Արցախի թեմի առաջնորդն է հարցազրույց տվել, դրանից ավելին ասելիք չունենք»,- նշեց տեր Եսային:


 
Իսկ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն Aravot-ին փոխանցել էր, թե ոչ թե ռուս հոգևորականներով փոխարինելու, այլ պարզապես իրենց վերահսկողության տակ առնելու հարցն է առաջ տանում Ադրբեջանը:
Նման ձեռագրով Ադրբեջանը փորձում է Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի տարածքից նաև ռուս խաղաղապհներին հանել, որովհետև եթե այտեղ հայ առաքելական եկեղեցու սպասավորներ չլինեն, հետևաբար նաև ռուս խաղաղապահների կարիքը չի լինի:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր