Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին          ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները       «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները    

07 հուն 2022 16:36

Ադրբեջանը պլանավորում է արտահանել «Ղարաբաղ» ապրանքանիշով մեղր

Այս տարի Ադրբեջանը պլանավորում է արտահանել «Ղարաբաղ» ապրանքանիշով մեղր։ Այս խնդիրն իրականացնելու համար, տարեկսզբից սկսած 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներ է տեղափոխվել քսան հազար մեղվաընտանիք։

Կանխատեսվում է, որ այդ տարածքներում մեղվաընտանիքների թիվը հասնելու է մինչեւ երեսուն հազարի։ Ադրբեջանցի պատասխանատուները նշել են, որ այդ տարածքներում բարենպաստ պայմաններ կան մեղվաբուծության համար։ Բաքուն նախատեսում է «Ղարաբաղ» ապրանքանիշի մեղրը վաճառել ոչ միայն ներքին շուկայում, այլ նաեւ՝ արտահանել Ադրբեջանի տարածքից դուրս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր