էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

08 հուն 2022 15:26

Կրծքագեղձի քաղցկեղով պացիենտներ, որոնք կարող են ճառագայթային թերապիա չանցնել ուռուցքը հեռացնելուց հետո

Կրծքագեղձի քաղցկեղով տասնյակ հազարավոր հիվանդներ կարող են հանգիստ ճառագայթային թերապիա չանել ուռուցքը հեռացնելուց հետո, ասվում է նոր հետազոտության մեջ, գրում է UPI-ն։

Չիկագոյում Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության (ASCO) նիստում հայտարարվել է, որ գենային թեստն օգնել է բժիշկներին բացահայտել մի խումբ կանանց, որոնք հրաժարվել են ճառագայթային թերապիայից, քանի որ նրանց քաղցկեղը վիրահատությունից հետո վերադառնալու շատ ցածր ռիսկ է ցույց տվել:

Ինչպես պարզվել է, ճառագայթային թերապիայից հրաժարվելն օգտակար է եղել նրանց համար։

Ըստ Կանադայի Համիլթոնի Մաքմասթերի համալսարանի հետազոտության ղեկավար, կրծքագեղձի քաղցկեղի ը հետազոտության ամբիոնի վարիչ Թիմոթի Ջոզեֆ Ուիլանի՝ պացիենտների մոտ կրծքագեղձի քաղցկեղի վերադարձի ռիսկը 2 տոկոսից մի փոքր ավելի է:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում եւ Կանադայում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների 10-15 տոկոսը համապատասխանում է ռիսկի այս գենետիկ պրոֆիլին, ինչը նշանակում է, որ տարեկան 30000-40000 հյուսիսամերիկացի կանայք կարող են հրաժարվել ճառագայթային թերապիայից՝ առանց անհանգստանալու քաղցկեղի վերադարձի մասին:

Նախորդ ուսումնասիրությունները, որոնք անցկացվել են 70 տարեկանից բարձր կանանց շրջանում, ցույց են տվել, որ ռեցիդիվների ռիսկը կազմում է 4-5 տոկոս, հաղորդում է ASCO-ն: Արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ կրծքագեղձի A տիպի լյումինալ քաղցկեղով երիտասարդ կանանց մոտ ռիսկն ավելի ցածր է:

Հետազոտությանը մասնակցել են 55 տարեկան եւ ավելի բարձր տարիքի 500 կանայք, որոնք որոշել են չընդունել ճառագայթում, քանի որ իրենց մոտ ախտորոշվել է կրծքագեղձի A տիպի լյումինալ քաղցկեղ՝ գենետիկ ենթատեսակ, որը դանդաղ է աճում եւ ավելի քիչ հավանական է, որ տարածվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր