«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

08 հուն 2022 16:57

Ուկրաինացի լրագրողիսադրիչ հարցը Լավրովին՝ Ուկրաինայում գողացված ապրանքներից, հացահատիկից զատ, ի՞նչ եք արդեն հասցրել վաճառել

Չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մամուլի ասուլիսի ավարտին, երբ նրանք պատրաստվում էին հեռանալ, ուկրաինացի լրագրողներից մեկը որոշել է ժամանակից դուրս հարց տալ ռուս նախարարին՝ Ռուսաստանին մեղադրելով ուկրիանական հացահատիկի գողության համար, գրում է ՏԱՍՍ-ը:


«Ուկրաինայում գողացված ապրանքներից, հացահատիկից զատ, ի՞նչ է Ռուսաստանն արդեն հասցրել վաճառել»,- ասդրիչ հարց է հղել լրագրող:


«Ձեր գլուխն անընդհատ ցավում է ինչ-որ տեղից ինչ-որ բան գողանալու շո՞ւրջ, և դուք կարծում եք, որ բոլո՞րն են դա անում», - պատասխանել է Լավրովը:


Ապա ՌԴ ԱԳ նախարարը շարունակել է.«Ես ձեզ պատասխանում եմ, մենք զբաղված ենք այն նպատակների իրագործմամբ, որոնք հրապարակայնորեն հայտարարվել են՝ Ուկրաինայի արևելքն ազատել նեոնացիստական ռեժիմի ճնշումից, դա այն է, ինչ մենք անում ենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր