Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում       Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

09 հուն 2022 12:35

Աննա Հակոբյանը վարկեր ունի, Փաշինյանի աշխատավարձը՝ 11 մլն 931 հզր դրամ․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Փաշինյանի ընտանիքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները ներկայացրել են 2021 թվականի տարեկան հայտարարագրերը։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։


Ըստ ներկայացված հայտարարագրի՝ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, որպես միանձնյա սեփականություն Շենգավիթ համայնքում հայտարարագրել է բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, ձեռք է բերվել գնման միջոցով, ձեռքբերման տարեթիվ նշված չէ։ Որպես կեցավայր նշել է Կառավարական առանձնատները։


Աննա Հակոբյանը հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի 3 միջոց՝ RENAULT, NISSAN, VAZ, ձեռք բերված համապատասխանաբար 2009, 2010 և 2009 թթ․։


2021–ի  սկզբում Աննա Հակոբյանը իր բանկային հաշվին ունեցել է 168,263 ՀՀ դրամ, տարվա վերջում 90 000 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,000 ԱՄՆ դոլար՝ տարվա սկզբում և տարվա ավարտին։


Վարչապետի տիկինը «Մեր տպարանը» և «Դարեսկիզբ» ՍՊԸ-ներից կամ որ նույնն է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթից որպես աշխատանքի դիմաց վարձատրություն ստացել է 3 մլն 289 հզր ՀՀ դրամ։


Աննա Հակոբյանը ունի 2 սպառողական վարկ՝ 164,300  և 1,141,410 մնացորդային գումարով։


Ծախսերի հայտարարագրի մեջ հանգստի համար նախատեսված գումարը կազմել է 1,000,000 ՀՀ դրամ և 2,000,000 ՀՀ դրամ։


Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի անունով բացի բանկային հաշվին առկա դրամական միջոցներից և աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունից, այլ բան հայտարարագրված չէ։


Աշոտ Փաշինյանի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1695 դրամ, տարեվերջին՝ 3292 ՀՀ դրամ։


Որպես աշխատանքի դիմաց վարձատրություն Աշոտ Փաշինյանը ԱԿՈՏԵՔ ՍՊԸ-ից, «Սվետլանա Մովսիսյան» ԱՁ-ից և Webiz Georgia-ից միասին  ստացել է 238 հզր դրամ և 1․100 ԱՄՆ դոլար։


Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, տարվա սկզբին բանկային հաշվին   ունեցել է 438 հզր դրամ, տարվա ավարտին՝ 511 հզր դրամ։


Մարիամ Փաշինյանը նախորդ տարի «Դիջիթեյն» ՍՊԸ-ից աշխատանքի դիմաց ստացել է  6 մլն 693 դրամ։


 Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարագիրը ներկայացրել էր նախորդ շաբաթ։ 


Որպես բանկային ավանդ Փաշինյանը 2021–ի սկզբին նշել է 2 մլն 550 հզր դրամ, իսկ տարվա ավարտին՝ 3 մլն 15 հզր դրամ։ Ըստ հայտարարագրի՝ չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող նվեր չի ստացել, բանկային հաշիվներին հայտարարագրել է 1 մլն դրամ տարվա սկզբին, որը տարվա ավարտին զրոյացված է, 3,84 դոլար, ինչպես նաև 27 հզր դրամ։ Կանխիկ հայտարարագրել է 1800 դոլար և 790 հզր դրամ։


Որպես աշխատավարձ նշել է 11 մլն 931 հզր դրամ, վարկային գծով փոխառություն ունի 1 մլն 259 հզր դրամ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր