Գնացել եք Լավրովի դուռը, որ ի՞նչ անեք...Գոնե այնքան մարդ հավաքեիք, որ ակցիայի վայրում գտնվող ոստիկանների թվից ավելի լիներ
![](https://mamul.am/images/photos/220609/henc-ays-pahin-phoghoci-ynddim-n241871-1.jpg)
Լավ, մեղմ գրեմ, որպեսզի մարդիկ չնեղանան։
Հենց այս պահին փողոցի ընդդիմությունը մեթոդական մի քանի սխալներ է անում։
Երբ որևէ օտար բարձրաստիճան հյուրի ուզում են ցույց տալ, որ նա բանակցում է լեգիտիմություն կորցրած ղեկավարի հետ, գոնե այնքան մարդ են փողոց հանում, որ ակցիայի վայրում գտնվող ոստիկանների թվից ավելի լինի։ 700-750 մարգինալներ բոլոր երկրներում կան, այդքանով գնացել եք, որ իշխանության լեգիտիմության բացակայությո՞ւնը ցույց տաք, թե՞ հակառակը։
Երկրորդը, գոնե Լավրովի մոտ էդ հակաթուրքական կարգախոսները մի բղավեք. ռուս- թուրքական հարաբերությունները Պուտինի իշխանության օրոք ամենաբարձր մակարդակի վրա են։ Թե՞ ուզում եք` Լավրովը քթի տակ վրներդ խնդա կամ մտածի, որ մանրադրամի կարգավիճակով խցկվում եք ռուս- թուրքական հարաբերությունների մեջ։
Եվ վերջապես, խելոքներ ջան, հետպատերազմյան ստատուս- քվոյի մոդեռատորը Ռուսաստանն է ու Փաշինյանը ենթադրյալ զիջումների գնում է ոչ թե Ալիևի, այլ Մոսկվայի ճնշմամբ։ Եթե այսքանը չեք հասկացել, գնացեք այլ գործով զբաղվեք։
Մի խոսքով, Լավրովը պրագմատիկ մարդ է, ձեր քծնանքները, քաղաքական թատրոնը իր համար չի։ Գիտեք` Լավրովին դո՞ւր է գալիս, որ մինչև քոք քծնում եք Ռուսաստանին` քաղաքական ստրիպտիզի բոլոր կանոններով, ու պետականություն կորցրածի ողբերգականությամբ բողոքում եք ձեր «գուբերնատորից»։
Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց