Հակոբ Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»          Ժաննա Անդրեասյանը` արտոնյալ. կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները․«Հրապարակ»       Երևանում և մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով    

09 հուն 2022 14:25

Թե ինչն է 5 անգամ նվազեցնում սրտի կաթվածի հավանականությունը

Բժիշկ-սրտաբան Ալեքսանդր Սուխանովը SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում նշել է, թե ինչն է 5 անգամ նվազեցնում սրտի կաթվածի հավանականությունը։ Սրտաբանի խոսքով՝ բազմաթիվ լուրջ հիվանդությունների կանխման հարցում կարող է օգնել այնպիսի օգտակար սովորություն, ինչպես աստիճաններով կանոնավորապես բարձրանալն է լրացուցիչ բեռով։

Մասնագետը նշել է այն հետազոտության մասին, որն իրականացրել են իտալացի գիտնականները, նրանք ապացուցել են, որ նման ֆիզիկական ակտիվությունն արգելակում է մկանային զանգվածի կորուստը, նվազեցնում կոտրվածքներ ստանալու հավանականությունը, պաշտպանում նյութափոխանակային համախտանիշից, նպաստում է ոտքերի, նստատեղի եւ իրանի մկանների ամրացմանը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից, կարգավորում է ճնշումն ու խոլեստերինի մակարդակն արյան մեջ, բարելավում է կեցվածքն ու նպաստավոր ազդեցություն ունենում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա՝ դրանով իսկ նվազեցնելով սրտի եւ ուղեղի կաթվածների հավանականությունը հինգ անգամ։

Չմարզված մարդկանց սրտաբանը խորհուրդ է տվել սկսել շաբաթը երեք անգամ աստիճաններով մեկ րոպե բարձրանալուց։ Ժամանակն աստիճանաբար կարող է ավելացվել՝ մինչեւ 10-30 րոպե։ Բացի այդ, շատ կարեւոր է հետեւել անվտանգության պարզ կանոններին.

սկզբում պետք է անոթային մարմնամարզություն անել, որը պետք է կատարվի այն նույն տեմպով, ինչ տեմպով որ նախատեսվում է աստիճաններ բարձրանալը,
բարձրանալիս կեցվածքը պետք է ուղիղ լինի,
իջնելու պահին տեմպը պետք է նվազեցնել,
վերջում պետք է թուլացնող մարմնամարզություն կատարել։
Սուխանովը նաեւ խորհուրդ է տվել համատեղել աստիճաններով բարձրանալը ուժային մարզումների հետ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր