Խորհրդարանական ընդդիմությունն իրեն սպառել է.նախընտրելի է նարդի խաղալ Ֆրանսիայի հրապարակում, նախարարությունների շենքերի առջեւ չարություն անել եւ խորոված ուտել վրաններում

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը Սահմանադրությունում ամրագրված պարտավորությունները կատարելու փոխարեն զբաղված է «փոքր ու մեծ խուլիգանություններ» կատարելով։ «Նրանք անգամ չեն մասնակցել պետբյուջեի կատարողականի քննարկումներին՝ նախընտրելով նարդի խաղալ Ֆրանսիայի հրապարակում, նախարարությունների շենքերի առջեւ չարություն անել եւ խորոված ուտել վրաններում»,- ասել է Պապոյանը։
Խորհրդարանականի կարծիքով՝ պետբյուջեի կատարողականի քննարկումները ընդդիմության համար հնարավորություն էին՝ իշխանությանը սուր հարցեր տալու, նրան քննադատելու համար՝ նշելով թույլ տրված սխալները, առաջարկելով եւ առաջ տանելով իրենց մոտեցումներն ու ծրագրերը։ «Քննարկումների անտեսումը նշանակում է, որ կամ ընդդիմությունը համաձայն է գործող իշխանության տնտեսական քաղաքականությանը, կամ ընդվզող ուժերը պարզապես «հավես չունեն» ուսումնասիրել պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը»,- ասել է պատգամավորը։