Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին          Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները       Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք    

09 հուն 2022 15:19

Բեռլինում ամբոխի մեջ մխրճված հայազգի վարորդի մեքենայում հանցագործության խոստովանությամբ նամակ է հայտնաբերվել. Berliner Zeitung

Նախօրեին Բեռլինում մեքենայի՝ մի խումբ անցորդների վրաերթի ելթարկելու հետևանքով տուժածների թիվը հասել է 29-ի։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Focus online-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Դրա փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, 29-ը՝ վիրավորվել։ Տեղի ունեցածի հետաքննությունն այս պահին շարունակվում է։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ին Բեռլինի տեսարժան վայրերից մեկը համարվող Շառլոտենբուրգ թաղամասում։

Renault Clio մեքենայով տղամարդը մխրճվել է ամբոխի մեջ և հետո  բախվել խանութի ցուցափեղկին: Ազգությամբ հայ վարորդին անմիջապես բերման են ենթարկել  անցորդները  և հանձնել ոստիկանություն։

Berliner Zeitung թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ գերմանացի քննիչները կատարվածն ահաբեկչություն չեն համարում, բայց ելնում են նրանից, որ վարորդը դա արել է դիտավորյալ։

Berliner Zeitung-ը նշել է, որ կասկածյալի՝ Գերմանիայի՝ ազգությամբ հայ 29-ամյա քաղաքացու ավտոմեքենայում հայտնաբերվել է հանցագործության խոստովանությամբ նամակ։ Սակայն, ըստ քննիչների, նրա արարքում իբր քաղաքական դրդապատճառներ չկան։ Այնուհանդերձ, իշխանությունները կարծում են, որ երիտասարդը զանգվածային սպանություն է կատարել, սակայն նրա դրդապատճառները դեռ պարզ չեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր