Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 հուն 2022 11:09

«Մամ, անկողինս սարքի, քնեմ, մրսում եմ».Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ տոպրակի մեջ

«Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ...»: Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:


Նա նաեւ նշել է. «Զոհված զինծառայողների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի մայիսի 31-ին, երբ հարազատները տարածեցին նաև սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրերը՝ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով՝ գետնին նետված վիճակում։


Հիշեցնեմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն՝ հուղարկավորելու համար։


Դեռեւս այս տարվա փետրվար ամսին ինձ էին դիմել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, ովքեր իրենց դժգոհությունն էին արտահայտել ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում զոհված զինծառայողների մարմինների մասունքները և դիերը ոչ պատշաճ պահելու դեպքի առթիվ քրեական գործով հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի որոշման վերաբերյալ։ Ամիսներ շարունակ զբաղվել եմ խնդրով, պաշտոնական գրագրություն ունեցել:


Եւ վերջերս ՀՀ գլխավոր դատախազից ստացել եմ բացատրություն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի հիշյալ որոշման դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Գարիկ Գալիկյանը, որի քննարկման արդյունքում Կոտայքի մարզի դատախազի կողմից որոշում է կայացվել բողոքը մերժելու մասին: Օրերս տեղեկացա, որ փաստաբանը դատական կարգով բողոքարկել է նաեւ քննիչի ու դատախազի որոշումները: Հերթական դատական նիստը նշանակված է սույն թվականի հուլիսի 1-ին։


Ինչ է սա նշանակում. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները նկուղի գետնին քարշ տալով տեղափոխելը (մարմիններն անարգելը) ու նկուղում առանց համապատախան պայմանների պոլիէթիլենային տոպրակներով պահելը մնացել է անպատիժ: Դատախազներն ու քննիչները հանցանք չեն տեսել այդ գործողություններում:


Իսկ գերատեսչական թիվ մեկ պատասխանատու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը միայն ներողոթյուն խնդրեց կատարվածի համար:


44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մոր՝ Նաիրա Մարգարյանի խոսքերն եմ հիշում մեր հանդիպման ժամանակ, եւ տողերը կանգնում են կոկորդիս. «Տղայիս տեսա երազում: Հին շինություն էր՝ սպիտակ պատերով, դուռը բացեցի, մութ սենյակում գետնին նստած էր տղաս։ Ասաց. «Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ...»: Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ...


Հետևողական եմ լինելու, պիտի պատժվեն մեր հերոսների աճյուններն անարգողները ներքևից վերև՝ ամենավերև:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր