11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը          Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ       Ռուբեն Վարդանյանի գործով «դատական նիստը» հետաձգվել է    

10 հուն 2022 16:10

Ինչ ուզում է անի՝ միայն թե լաց չլինի․ Լավրովը Զելենսկու պատժամիջոցների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշմամբ Ռուսաստանի դեմ Կիեւի ղեկավարության հինգշաբթի մտցրած պատժամիջոցներն արժանի չեն որեւէ պատասխան քայլի Մոսկվայի կողմից։ Այս մասին լրագրողներին ուրբաթ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։


«Չեմ կարծում, թե դա արժանի է որեւէ կոնկրետ քայլի մեր կողմից,- ասել է նա՝ պատասխանելով ուկրաինական պատժամիջոցները մեկնաբանելու խնդրանքին։- Ինչ ուզում է անի, միայն թե լաց չլինի»։


Զելենսկին իր հրամանագրով անժամկետ պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Անվտանգությանն խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, վարչապետ Միխայիլ Միշուստինի եւ կառավարության գրեթե բոլոր անդամների, ներառյալ Սերգեյ Լավրովի դեմ։ Պատժամիջոցների ցուցակում հայտնվել է 35 մարդ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր