Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի          Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ    

14 հուն 2022 14:21

Ուկրաինացի ազգայնականները գնդակահարել են 32 ուկրաինացու, ովքեր որոշել էին վայր դնել զենքերը և հանձնվել

Ուկրաինացի ազգայնականների ջոկատները խաչաձև կրակ են բացել Ուկրաինայի զինված ուժերի 54-րդ բրիգադի զինծառայողների վրա, որոնք որոշել էին հանձնվել, ինչի հետևանքով 32  զինծառայող մահացու վիրավորվել և սպանվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։


Նրա խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոմիխայլովկա բնակավայրի տարածքում ռուսական զորքերի հարձակման համար կրակային նախապատրաստություն իրականացնելուց հետո, Ուկրաինայի ԶՈւ 54-րդ բրիգադի 25-րդ գումարտակի ավելի քան 30 զինծառայող որոշել էր վայր դնել զենքերը և հանձնվել:


«Մոտավորապես ժամը 22-ի սահմաններում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները սպիտակ դրոշներով սկսել են առաջ շարժվել դեպի ռուսական դիրքեր, այդ պահին զրահատեխնիկայով հենակետ ժամանած ուկրաինական ազգայնական ջոկատի ստորաբաժանումը թիկունքից կրակ է բացել Ուկրաինայի զինված ուժերի 54-րդ բրիգադի զինծառայողների ուղղությամբ։ Դրա հետևանքով մահացու վիրավորվել և զոհվել են 32 ուկրաինացի զինծառայող»,-ասել է Կոնաշենկովը։


Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները, որոնք հենակետ էին գրավել կենդանիների ֆերմայի տարածքում ցանկանում էին վայր դնել զենքերը և ռադիոկապով դիմել են ռուսական ստորաբաժանման հրամանատարությանը, խնդրել դադարեցնել կրակը և միջանցք տրամադրել հանձնվելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր