Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

20 հուն 2022 14:36

Արաբներին Շուշի բերելը, շոուին մասնակից դարձնելն ունի քաղաքական նպատակ.Արաբական ընկերությունը Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանում 1 ԳՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման մասին

Արաբական Masdar ընկերությունը Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանում 1 ԳՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման մասին:
 
Մեզ համար դա չէր ունենա որևէ նշանակություն, եթե այդ համաձայնագիրը չստորագրվեր օկուպացված Շուշիում՝ «Բաքվի էներգետիկ շաբաթ» միջոցառումների շրջանակներում: Masdar-ի հետ Բաքուն աշխատում է 2018-ից ի վեր, կողմերն արդեն հասցրել են մի քանի նախագիծ իրականացնել ու ստորագրել մի շարք համաձայնագրեր: Ուստի, արաբներին Շուշի բերելը, շոուին մասնակից դարձնելն ունի բացառապես քաղաքական նպատակ:
 
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀ գործող պսևդո-իշխանությունները կապում են իրենց կողմից իրականացվող էներգետիկ քաղաքականությունը, «կանաչ» էներգետիկայի զարգացման հեռանկարները հիմնականում նույն Masdar-ի հետ (Արմեն Սարգսյան, ականջդ կանչի):
 
Հիշեցնեմ, որ դեռևս 2019 թ. հուլիսին Masdar–ի և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» միջև ստորագրվեց համաձայնագիր՝ արևային ֆոտովոլտային (200մՎ), հողմային (200մՎ) և լողացող արևային էներգետիկայի ոլորտներում (100մՎ) համագործակցություն ծավալելու նպատակով:
 
Ես, իհարկե, չեմ ակնկալում, որ Երևանը տարակուսանք կհասյտնի ընկերության ներկայացուցիչներին, առավել ևս՝ դուրս կգա համաձայնագրից: Սակայն պարզ է, որ հենց այդպես պետք իրեն դրսևորի Պետությունը:
 
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր