Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

20 հուն 2022 16:35

Տեսանյութ. 2 վերակենդանացումից հետո էլ չի հաջողվել փրկել վիրավորին. բժիշկը մանրամասներ է պատմել Ապարանում վիրավորվածների մասին

Ապարանում կրակոցներից վիրավորված քաղաքացիներից մեկը մահացել է Երևանի «Աստղիկ» ԲԿ–ում` 2 վերակենդանացումից հետո։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Աստղիկ» ԲԿ անզգայացման, վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Հայկ Անտոնյանը։

Նրա խոսքով, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորի երրորդ վերակենդանացումը բժիշկներին չի հաջողվել։

«Նա «Աստղիկ» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 23։55–ին, ծայրահեղ ծանր վիճակում, գլխի հրազենային վնասվածքներով։ Նա եղել է շատ անկայուն հեմոդինամիկայով, կատարվել են սիրտ–թոքային վերակենդանացման միջոցառումներ` հենց վերակենդանացման բաժանմունքում։ Վերականգնվելուց հետո կատարվել է «համակարգչային տոմոգրաֆիա» հետազոտություն։ Մեկ սիրտ–թոքային վերակենդանացում էլ կատարվել է համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ։ Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, ու մոտավորապես 03։50 րոպեին նորից սրտի կանգ է գրանցվել, քանի որ շատ մեծ վնասվածքներ է ունեցել։ Երրորդ սիրտ–թոքային վերակենդանացումը չի հաջողվել իրականացնել, և 04։20-ին գրանցվել է կենսաբանական մահ»,- պատմեց բժիշկ Անտոնյանը։



Նրանից առաջ` 22։40-ին «Աստղիկ» ԲԿ էր ընդունվել նաև բազկոսկրի հրազենային կոտրվածքով և բազկային զարկերակի վնասվածքով մեկ այլ տուժած։ Նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, իսկ այնտեղից` վիրահատարան։

«Վիրահատությունից հետո պացիենտի վիճակը կայուն ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերականգնված է զարկերակը, արտաօջախային ֆիքսվել է բազկային ոսկորը»,– ասաց մասնագետը։

Հայկ Անտոնյանը նաև հայտնեց, որ իրավապահներն ամբողջ գիշեր աշխատել են հիվանդանցում, ներկա պահին էլ վիրավորում ստացած քաղաքացին նրանց հսկողության տակ է։

«Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ «Աստղիկ» ԲԿ–ում մահացած քաղաքացին Ապարանից նախ տեղափոխվել է իրենց մոտ` արդեն ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո «Արմենիա»–ից տեղափոխվել է «Աստղիկ»։

Ընդհանուր առմամբ, Ապարանից «Արմենիա» են տեղափոխվել 3 քաղաքացի, որոնցից 2-ը, Կուրղինյանի խոսքով, վիրահատվել են ու այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր