Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

23 հուն 2022 15:10

Փարաքարում մեքենայի պայթյունի զոհը. Չի բացառվում, որ իրավապահները քրեական գործ հարուցեն սպանության հատկանիշներով

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրում մեքենայի պայթյունի հետեւանքով մահացածը Փարաքարում հայտնի Վարազդատ Բարոյանն է, որը հայտնի է փարաքարցի Վարո անվանմամբ, իսկ թե ինչ հանգամանքներում է նրա մեքենան պայթել կամ միգուցե պայթեցվել, կպարզի քննությունը:

Փաստ է մեկ բան, որ կատարվածը խիստ անհանգստացրել է իրավապահներին եւ անգամ դեպքի վայրում է գտնվում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը: Չի բացառվում, որ իրավապահները քրեական գործ հարուցեն սպանության հատկանիշներով:

shamshyan.com-ը հայտնել էր, որ հրշեջ-փրկարարները մարել են Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր