«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները          Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու մասին վերածվում են իշխանության յուրացման քայլի       Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է    

23 հուն 2022 16:58

Փորձել են թալանել հայտնի բանկերից մեկի տեղի մասնաճյուղը, քանդել են առաստաղը, մուտք գործել դրամապահոցի սենյակ, բայց միացել է ազդանշանը

Հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնի ծառայողը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ Ալավերդ քաղաքում Հայաստանում գործող բանկերից մեկի՝ «Թումանյան» մասնաճյուղի  անվտանգության ահազանգման համակարգը միացել է։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անձինք բանկի մուտքի դուռը բացել են դրսի հատվածից և դրամապահոցի համար նախատեսված սենյակում քանդել են առաստաղը։
 
Տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ 30 սմ տրամագծով քանդել են և մուտք գործել դրամապահոցի սենյակ,  փորձել մետաղյա լիգանման առարկայով բացել դրամապահոցի դուռը։ Հավանաբար, երբ զգացել են, որ միացել է ազդանշանը, ոչինչ չգողանալով՝ դիմել են փախուստի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր