Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

24 հուն 2022 12:24

Ցիկլոնի ազդեցությունը հանրապետությունում պահպանվելու է, հատկապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, կարկուտ

Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածք ներթափանցած ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երեկ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ և ծառեր, պոկվել էլեկտրական լարեր։ Քամու հետևանքով վնասներ են արձանագրվել մասնավորապես Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում:
«Առաջիկա 5 օրերին հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, մինչև ամսվա վերջին օրերը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, քանի որ մեր երկիրը գտնվում է Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։
Նշվում է նաև, որ երեկվա ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ։
Ի դեպ, երեկվա ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել Երևան։
Ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան։ Երևանի մի շարք հատվածներում 20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր