Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

27 հուն 2022 15:28

Քիչ առաջ Նորավանքի աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել. Սպասում եք անպայման, որ աստիճանները փլվե՞ն, և կամ ինչ-որ մեկը զոհվի՞, որ նոր հասկանա՞ք

Քիչ առաջ Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու տխրահռչակ աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է զբոսավար Յաշա Սոլոմոնյանը։

«Ունի լուրջ վնասվածքներ ոտքերի շրջանում (կարծես թե բաց կոտրվածք է, մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ), ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ։

Տարիներ շարունակ մենք՝ գիտակից զբոսավարներս, աղաղակում ենք այս խնդրի մասին։ Armenian Association of Professional Tourist Guides / AAPTG-ը խնդրի մասին ժամանակին բաց նամակով դիմել էր պատկան մարմիններին, սակայն ձայն բարբառո հանապատի։

Ավելին, թեմի որոշմամբ տարիներ առաջ բերեցին, ճոպան մեխեցին աստիճանների երկայնքով՝ վնասելով եկեղեցու պատերն ու ավելի խրախուսելով լայն մասսաների վերուվարը նեղլիկ աստիճաններով։

Սա ակնհայտ բարձիթողի վերաբերմունք է միջնադարյան հուշարձանի հանդեպ և թքած ունենալու նուրբ արվեստ մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ։
Սրան վերջ պետք է տրվի։

Պետք է փակվի, արգելվի հոսքն այդ աստիճաններով և վե՛րջ։

Գրո՛ղը տանի, դեռ քանի՞ մարդ պետք է վնասվի, որ հասկանաք այս պարզ ճշմարտությունը։
Սպասում եք անպայման, որ աստիճանները փլվե՞ն, և կամ ինչ-որ մեկը զոհվի՞, որ նոր հասկանա՞ք»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր