Տեսանյութ.Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Փաշինյանը՝ Բերձորի և Աղավնոյի մասին

«Այդ հարցի մեջ գյուղեր է թվարկվում, ես վստահ չեմ, որ խոսքը բոլոր այդ բնակավայրերի մասին է»,- ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ ճակատագիր են ունենալու նշված համայնքների բնակիչեները, Փաշինյանը ասաց․
«Լաչինի բնակիչների հարցերը կառավարությունը լուծում է, բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել, խնդիրն այն է, որ այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից ներս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»։