Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

29 հուն 2022 10:00

Ինչո՞ւ Ադրբեջանը չի բնակեցնում իր վերահսկողության տակ անցած շրջանները.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում մինչ օրս ադրբեջանցիները բնակություն չեն հաստատել։ Արցախցիները պատմում են, որ գրեթե ամեն տեղ, այդ թվում` Հադրութում, Շուշիում, նրանք թափով շինարարական աշխատանքներ են իրականացնում, ճանապարհն են սարքում, Ֆիզուլիում՝ օդանավակայան, գրեթե բոլոր շրջաններում՝ ռազմաբազաներ, զորանոցներ, սակայն չեն բնակեցվում:

Սովորական բնակիչներ չեն գալիս ապրելու Արցախում: Միայն զինվորականներն են հերթապահում այստեղ, իսկ որոշ շրջաններ էլ, ինչպես, օրինակ, Շուշին, տուրիզմի գոտի է դարձել ադրբեջանցիների համար։ Ադրբեջանական բաց աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Ալիեւին առաջնահերթ հուզում է հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը, որից հետո նոր կսկսեն շրջանները բնակեցնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր