Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

01 հուլ 2022 12:34

ՔՊ–ն պաշտոնանկ արեց Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին

Աժ–ում կայացած փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պաշտոնանկ արվեց ԱԺ նախագահի, Վահե Հակոբյանը` ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Քվեարկության արդյունքները հրապարակեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։
«ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 66—ը, քվեատուփում առկա են եղել 66 քվեաթերթիկ»,– ասաց նա։
Քվեարկությանը մասնակցած բոլոր 66 պատգամավորները կողմ են քվեարկել պաշտնանկության նախագծերին։

Հիշեցնենք` Ազգային ժողովն այսօր առավոտյան արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգւմ երկու հարց է` ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին» և ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի` որպես Տնտեսական հարցրի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին»։
Արտահերթ նիստը նախաձեռնել ու օրակարգի հարցերը հեղինակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Արտահերթ նիստին ՔՊ–ի 71 պատգամավորնրից գրանցվել էր 59–ը։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները ո՛չ նիստին, ո՛չ քվեարկությանը չեն մասնակցել։
Փոխարենը ԱԺ–ի մոտ ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր