Հանուն Ուկրաինայում խաղաղության ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից          Բախվել են «Mercedes»-ը և «Ford»-ը. «Ford»-ի վարորդը եղել է ոչ սթափ և 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից       Դոնալդ Թրամփը վստահ է, որ հաջորդ շաբաթ պատերազմն ավարտելու շուրջ կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ    

01 հուլ 2022 14:49

Բանակի և հատուկ ծառայությունների շահերից ելնելով Ռուսաստանն անցնում է ռազմական դրության

ՌԴ Կառավարությունն առաջարկում է իշխանություններին թույլատրել հարկադրել բիզնեսին պետական ​​պատվերներին՝ ելնելով բանակի և հատուկ ծառայությունների շահերից։ Իսկ աշխատակիցներին՝ աշխատել գիշերը


ՌԴ Նախարարների կաբինետը հունիսի 30-ին Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է կառավարությանը ստիպել բիզնեսին կատարել կառավարության պատվերները Ռուսաստանի սահմաններից դուրս «հակաահաբեկչական գործողությունների» համար։ Այն ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացնում է ։


Բացատրական գրության մեջ բաց տեքստով ասվում է, որ պատերազմի համար բավարար ռեսուրսներ չկան. «հատուկ գործողության պայմաններում ԴԺՀ, ԼԺՀ եւ Ուկրաինայի տարածքում առաջանում է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման անհրաժեշտություն։ Հաշվի առնելով պատժամիջոցները, պահանջվում է ժամանակավորապես ջանքերը կենտրոնացնել առանձին ոլորտներում»։


Դրա համար կառավարությանը պետք է իրավունք տրվի «հատուկ միջոցներ ձեռնարկել տնտեսական ոլորտում»։ Ի թիվս այլ բաների, այն կկարողանա ներգրավել ձեռնարկություններին աշխատելու «սահմանված աշխատանքային ժամերից դուրս»՝ գիշերը, տոն օրերին և հանգստյան օրերին: Եվ որպեսզի աշխատանքային օրենսգրքի հետ հակասություններ չլինեն, այն պետք է փոփոխության ենթարկվի։


Բիզնեսի համար անհնար կլինի հրաժարվել նման պատվերներին մասնակցելուց՝ «անկախ դրա կազմակերպաիրավական ձևից»։ Իսկ պատվիրատուն՝ ՊՆ-ն, Անվտանգության դաշնային ծառայությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Ռոսգվարդիան, կարող են հընթացս փոխել պայմանագրի պայմանները՝ ավելացնել ապրանքների ծավալը, փոխել գինը։


Սա կաչելի է համարել տնտեսությունը եւ պետական համակարգը ռազմական ռելսերի փոխադրման սկիզբը։ Կրեմլը խուսափում է հայտարարել ռազմական դրություն եւ մոբիլիզացիա, սակայն դա կատարվում է «սողացող մեթոդներով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր