Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

02 հուլ 2022 12:54

Տեսանյութ.Գլխավոր բարձունքները վերահսկողության առումով մնալու են Ադրբեջանին, դրա անվտանգը ո՞րն է, նպատակ չի եղել Բերձորը պահելու

2021-ին նոր խորհրդարանի ձեւավորումից հետո ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը երկու անգամ հարց է ուղարկել կառավարությանը Քաշաթաղի շրջանի 6 բնակավայրերի վերաբերյալ, այդ թվում Բերձորի, Աղավնոյի, ինչը նշանակում է, որ թեման բարձրաձայնվել է. նրան ասվել է, որ ամեն ինչ քննարկվելու է հանրության հետ, ոչ մի բան գաղտնի չի արվելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Թեւան Պողոսյանը։


«Հիմա պարզվում է, որ այդ հարցերը քննարկվել են, ինչ-որ բաներ են արել, հանրությանն իրազեկե՞լ են: Ցավոք սրտի, պարզվում է՝ քաղաքականությունը նույնն է, ամեն ինչ գաղտնի են պահում, հետո ասում են՝ մենք պատասխանատվություն ենք կրելու: Իսկ գուցե պատասխանատվություն պետք է կրեք, որ չեք կարողացել ստեղծագործ մոտեցում ցուցաբերել, թե էդ ինչ պետք է անեիք, որ ճիշտ ձեւով օգտագործեիք նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի մեկնաբանության խնդիրները: Որովհետեւ գրված է այլընտրանքային ճանապարհ, չի գրված՝ այլընտրանքային Լաչինի միջանցք է բացվելու: Ինչը նշանակում է, որ Լաչինի միջանցքը պետք է մնա ինչպես կա, իր ներսում կարող են մի քանի անկյուններ, միգուցե կամուրջներ, թունելներ կառուցվեն: Այսինքն եթե դու նպատակ ես դրել, որ Բերձորը մնա, ապա վստահ եմ, կգտնեին ճանապարհը այն պահելու»,-ասաց Թեւան Պողոսյանը՝ կրկին համոզմունք հայտնելով, որ հնարավոր էր պահել Բերձորը:




«Էլ չեմ ասում, որ երեք տարվա ընթացքում նախագիծ պետք է լիներ, 3 տարին անցել է, բայց մենք տեսնում ենք, որ կողքից ճանապարհ են կառուցում, մի հատ էլ փորձում են մեզ վրա վաճառել, որ որակն ավելի լավն է: Ես խոսել եմ մասնագետների հետ, ասում են, որ այս նոր ճանապարհի դեպքում գլխավոր բարձունքները այդ ճանապարհի վերահսկողության առումով, մնալու են Ադրբեջանին: Դրա անվտանգը ո՞րն է: Նպատակ չի եղել Բերձորը պահելու: Նպատակը եղել է հանձնել, դրա համար ամեն ինչ այսպես է կատարվել: Հիմա թե պայմանավորվել էին, թե վախից դրդված են արել, այս պահին մեզ համար ի՞նչ տարբերություն: Պարտված իշխանություններից միայն ու միայն նոր պարտություններ պետք է սպասել»,-ընդգծեց նա:


Թեւան Պողոսյանը համոզված է, որ ոչ մի խաղաղություն էլ չի լինելու, ինչպես չի եղել վերջին հազար տարիների ընթացքում. «Խաղաղության պայմանագիրը թղթի կտոր է: Սիրիան ու Թուրքիան էլ են պայմանագրեր կնքել, Ռուսաստանն ու Ուկրաինան էլ: Այդ «խաղաղության դարաշրջանից» ավելի վախեցեք, օրինակն էլ Նախիջեւանն է, որը 50 տարվա մեջ ամբողջովին հայաթափվեց»:


Նա ընդգծեց, որ Հայաստանի շահերով մտահոգված պետական գործիչը պետք է հասկանար, որ պետք է ինքը հեռանա՝ թույլ չտալու համար, որ ուրիշներն իրենց շահերը ոնց ցանկանան առաջ մղեն, որովհետեւ իր միջոցով են դա անում. «Դրա լավագույն օրինակը 1998-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն է տվել: Այդ մարդը դուռ բացեց, որ մենք միջազգային ասպարեզում 20 տարի կարողանայինք մեր շահերն առաջ տանել»:


Հարցին, թե որքան է պատերազմի հավանականություն այս պահին, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Ցանկացած պահի կարող է սկսվել: «Ցանկանում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի» օրենքը բնության օրենք է: Հիմա մենք որոշել ենք բնության օրենքներին դեմ գնալ ու մտածում ենք՝ դա աշխատե՞լու է: Չի աշխատելու:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր