Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

05 հուլ 2022 10:34

Բերձորում համերգ տալուց մի քանի երգիչներ հրաժարվեցին իրենց խոստումից. միանգամից սկսվեց փորացավ, հիշեցին, որ հղի են

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հուլիսի 1-ին Բերձորում (Լաչին) նախատեսված համերգը կարող էր ավելի մեծ ու ավելի բովանդակային լինել, եթե վերջին պահին մի խումբ երգիչներ չհրաժարվեին տված խոսքից։ Հեշտ է Երևանի կենտրոնում նստել ու հայրենասիրությունից խոսել, բայց երբ ասում ես՝ արի գնանք Արցախ, առավել ևս մի քիչ ռիսկային վայրեր, շատերի մոտ միանգամից սկսվում է փորացավ, աշխատանքային խնդիրներ կամ հանկարծ հիշում են, որ հղի են։

Ինչևէ, այսպիսին է իրականությունը, և հենց դրա միջոցով ես հասկանում, թե դժվարին պահին ով է քո կողքին, ով է Աղավնոյում ու Բերձորում լուսաբացը քեզ հետ դիմավորում, ով է քեզ հետ միասին կռիվ տալիս հանրային դիվանագիտության ոլորտում ու մարտական առաջնագծին թիկունքից ծառայելու գործում։

Ամեն դեպքում ես ուրախ եմ, որ հուլիսի 1-ին Բերձորում ոչ թե Ադրբեջանի դրոշը բարձրացվեց, այլ շարունակեց ծածանվել հայկական եռագույնը, իսկ այնտեղ շարունակեցին ապրել հենց հայերը՝ շուրջպար բռնելով վերաբացված եկեղեցու մոտ։

Հենց Աղավնոյի ու Բերձորի երեխաները հիմնականում իրենց վրա վերցրին երգի ու պարի կազմակերպման պատասխանատվությունը՝ ինձ փրկելով ծանր իրավիճակում, իսկ նրանք, ովքեր իրենց անվտանգության համար վախեցան ՀՀ-ի տարբեր վայրերից գալ ու փոքրիկ մասնակցություն ունենալ 2-3 օրվա միջոցառումներում, աշխարհին ու թշնամուն ցույց տալ, որ Բերձորում հայեր հիմա էլ ապրում են ու շատ են ապրում, այդ մարդիկ մինչև հուլիսի 1-ը ամենուր խուճապ էին տարածում, թե արդեն հանձնված է, մարդկանց տարհանում են, իսկ հուլիսի 1-ից հետո կրկին դարձան անհաղթ հերոս՝ հայտարարելով, թե իրենք գիտեին, որ Բերձորը չի հանձնվում, հետևաբար իմաստ չկար այնտեղ գնալ ու կանգնել այնտեղ ապրողների կողքին։

Հիմա, երբ գիտեք, որ դեռևս չի հանձնվում, գոնե հիմա գնացեք, գոնե հիմա, քանի դեռ մի քիչ անվտանգ է, գնացեք, խանութից մի բան առեք, ձեռք մեկնեք այդ մարդկանց, կամ ուղղակի զրուցեք նրանց հետ, այլապես տաքուկ անկյուններից մեծ-մեծ խոսելը հեշտ է։

Ծառայել եմ հայրենիքիս, կշարունակեմ ծառայել, բայց ամեն անգամ ավելի շատ տխուր բացահայտումներ եմ անում իբրև թե կողքիս կանգնած մարդկանց մասին՝ միաժամանակ ավելի ամուր պահելով նրանց, ովքեր իրականում կողքիս են։ Աստված մեծ է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր