Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 հուլ 2022 11:49

Կանադան հրապարակային միացել է հայերի դեմ ցեղասպանությանը.Չօգտվել Կանադայի գայթակղիչ, երեսպաշտ առաջարկություններից

Կանադան հրապարակային միացել ա հայերի դեմ ցեղասպանությանը։ 

Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու հաղորդագրության մեջ գրել են, որ Կանադայի ներգրավվածությունը կօգնի դիմակայել Ռուսաստանի «ապակայունացնող գործողությունները»։

Իսկ դա ի՞նչ ա նշանակում․ վիզ կդնի, որ Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից, որի արդյունքում կմտնի Թուրքիան ու կվերացնի Հայաստանը, ոնց որ ՆԱՏՕ-ով վերացնում են քրդերին՝ ընդդեմ Ռուսաստանի։ 

Եվ այսպես, Թուրքիային, Բրիտանիային, ԱՄՆ-ին, Հայաստանի դավաճաններին միանում է Կանադան, որը հաջողությամբ վարի տվեց ու մինչև հիմա վարի ա տալիս իրանց երկրի իրական տիրոջը՝ բնիկ ցեղերին՝ Մետիսներին ու Ինուիտներին։ 

Կանադան օվկիանոսից այն կողմ բնիկներին հաջողությամբ ցեղասպանության ենթարկելուց հետո, խցկվում ա մեզ մոտ՝ ստեղի բնիկներին վարի տալու։

Նա, իհարկե, նաև սպառնում ա աջակցել Հայաստանում այսպես կոչված ժողովրդավարությանը, ինչն իրականում իրանք պիտի հայերից սովորեին։ 

Երբ հնչում ա Հայաստանի ժողովրդավարություն, կարդա՝ հայերի ցեղասպանություն։ 

Կոչ կանեի, որ ոչ ոք չօգտվի Կանադայի գայթակղիչ, երեսպաշտ առաջարկություններից, բայց անիմաստ ա. էնքան փող են լցնելու, էնպես են ուծի-պուծի անելով կաշառելու սաղին, որ ցեղասպանության դիմագրավվման համար այլ բան ա պետք մտածել։ 

Նկարում Կանադա կոչվող տարածքի բնիկ երեխաներն են, որոնց Կանադան խլել ա ծնողներից ու ջնջում ա էրեխեքի ուղեղից նրանց մշակույթն ու լեզուն, ենթարկել ա սեռական ու ֆիզիկական բռնությունների։  

Ցեղասպանություն՝ ոչ վաղ անցյալում, 1950 թիվ։ Շարունակվել ա մինչև 1996թ․։

Հովհաննես Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր