Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

06 հուլ 2022 12:50

Գիտեմ, որ իմ տղային դավաճանել ու թիկունքից խփել են,ավելո՞րդ էին մեր երեխաները, որ տարան ու կոտորեցին

Հավաքվել ենք՝ հասկանալու՝ ինչ է որոշվել, մեր գործը ուղարկվե՞լ է ԱԱԾ, թե ոչ։ Այս մասին Դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողներից մեկը։

«Ամսից ավելի է՝ մեր գործը Քննչական կոմիտեում է, և ոչ մի շարժ չկա։ Անցած հանդիպման ժամանակ Արգիշտի Քյարամյանը «փափուկ բարձ» դրեց մեր գլխի տակ, բացի այդ ինքը «բեսետկայի» ջահելի տպավորություն թողեց մեզ վրա, դրա համար մենք չենք ուզում, որ գործը քննվի Քննչական կոմիտեում։ Թող տեղափոխվի ԱԱԾ, վերջապես այդ կառույցը ծառայում է հայրենիքին։ Ավելո՞րդ էին մեր երեխաները, որ տարան դավաճանեցին, կոտորեցին։ Բացահայտ է, թե ով է դավաճան թուրքը՝ իր հայտնի հայտարարությամբ և այսօր ոչ մի բան չկա։ Եթե ես իմանայի իմ տղան կռվել է և զոհվել հանուն հայրենիքի, կհասկանայի, կլռեի, բայց ես գիտեմ, որ իմ տղային դավաճանել ու թիկունքից խփել, լռելն անիմաստ է»,- ասաց նա։

Ծնողները նշեցին, որ Դատախազությունում տեղյակ են իրենց ակցիայի մասին և քիչ հետո կտեղեկացնեն՝ ինչ ֆորմատով են հանդիպելու իրենց հետ։

Հիշեցնենք, որ Դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները հունիսի 30-ին հանդիպել էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ներկայացրել իրենց պահանջը:

Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության և գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:
Դիտարկմանը, որ Արգիշտի Քյարամյանը երեկ գեներալի կոչում է ստացել, Սեւակ Զաքարյանն ասաց. «Դե եթե կամակտար է, ոնց ասում է, այնպես շարժվում է, բնական է, որ գեներալ էլ կտա, մարշալ էլ: Այդ տականքի թելադրանքով է շարժվում, դրա համար չենք վստահում այդ կառույցին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր