Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար       Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»    

07 հուլ 2022 14:29

Հայտնաբերել են ստամոքսի քաղցկեղով մարդկանց ապրելու շանսի կանխատեսման անսպասելի գործոն

Ընտանեկան դրությունը, հավանաբար, կարեւոր գործոն է ստամոքսի քաղցկեղի վաղ փուլում գտնվող մարդկանց ապրելունակության կանխատեսման համար։ Այս մասին են վկայում Journal of Investigative Medicine-ում հրապարակված հետազոտության արդյունքները։


Ընտանեկան դրությունը պետք է ավելացնել կլինիկական եւ անձնական փոփոխականների ցուցակին, որոնք օգտագործվում են այն բանի համար, որպեսզի որոշվի, թե մարդն ապրելու ինչքան շանս ունի քաղցկեղի ախտորոշումից հետո, նշել են հետազոտողները։


Ստամոսքի քաղցկեղը տարածվածությամբ հինգերորդն է եւ քաղցկեղից մահվան պատճառներից երրորդն ամբողջ աշխարհում։ Միայն 2018թ. գրանցվել է ավելի քան 1 մլն նոր դեպք եւ 780 000 մահ։ Տղամարդկանց մոտ այդ հիվանդությունը մոտ երկու անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց, բայց ավելի հազվադեպ՝ մինչեւ 50 տարեկանը։


Հետազոտողներն օգտագործել են  3 674 պացիենտի կլինիկական տեղեկությունները, որոնց դեպքում 2010-2015թթ. ախտորոշվել է «ստամոքսի վաղ փուլի քաղցկեղ»։


Մոտ 1 793 (49 տոկոս) մասնակիցներ տղամարդիկ էին, 1 854-ը (51 տոկոս)՝ կանայք։ Նրանք մեծ մասամբ (2 231) սպիտակամորթ էին։ Ընդհանուր առմամբ, 1 957 մարդ ամուսնացած էր, 274-ը՝ ամուսնալուծված, 41-ը՝ բաժանված, 630-ը՝ այրիացած, 512-ը՝ միայնակ, իսկ 233 մարդու ընտանեկան դրությունը հայտնի չէր։


Ամուսնացած մարդիկ ուսումնական խմբում ամենալավ կանխատեսումն ունեին (միջինը 72 տոկոս շանս), այն դեպքում, երբ այրիներինն ամենավատն էր (միջինը 60 տոկոս շանս)։


Սեռի հաշվառման պարագայում ապրելու շանսերն ամենաբարձրն էին ամուսնացած տղամարդկանց (միջինը 69 տոկոս), եւ կանանց (միջինը 76 տոկոս) համար, այն դեպքում, երբ դրանք ամենացածրն էին այրի տղամարդկանց (միջինը 51 տոկոս) եւ այրի կանանց (միջինը 61 տոկոս) դեպքում։


Ապրելու շանսը զգալիորեն բարձր էր նաեւ բաժանված կանանց պարագայում՝ բաժանված տղամարդկանց համեմատ։


Այս տվյալների հիման վրա հետազոտողները կառուցել են նոմոգրամ 3 եւ 5 տարվա ապրելու շանսը կանխատեսելու համար, որտեղ յուրաքանչյուր փոփոխական գնահատվել է 0-100 միավոր՝ ապրելու շանսի հարցում ունեցած ավանդի հաշվառմամբ, եւ ըստ դրա մարդկանց «շնորհվել» է ռեցիդիվի կամ մահվան բարձր կամ ցածր վտանգ։ջ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր