Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք          Բաքուն բարդ վիճակում է հայտնվել .ժամանակն է եկել44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու.եթե Իրան- Իսրայել հակամարտությունը շարունակվի, ադրբեջանաթուրքական ալյանսն առիթը բաց չի թողնի       Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...    

07 հուլ 2022 16:10

Նույն «տրամաբանությամբ» Բաքվում գտնվող Շիրվանշահերի պալատական համալիրը իրանական է

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Բաքվի բռնապետական վարչախմբի սպասարկու ինչ-որ մի կիսագրագետ հերթական անգամ զառանցել է, թե Երևանի Կապույտ մզկիթն իբր ադրբեջանական է, այլ ոչ թե՝ իրանական։


Հիմնական «կռվանն» այն է, որ մզկիթը կառուցող Երևանի խանն ունեցել է թյուրքական ծագում, իսկ քաղաքի՝ ժամանակի մահմեդական բնակիչների մեծամասնությունը եղել է թյուրքալեզու։


Մի կողմ թողնելով նույնիսկ այն, որ ո՛չ Երևանի խանը և ո՛չ էլ մահմեդականները չէին կարող երբևիցե պատկերացնել, որ իրենց հռչակելու են ադրբեջանցիներ, զավեշտալին այն է, որ նույն այս «կռվանների» համաձայն կստացվի, որ Բաքվում Շիրվանշահերի պալատական համալիրն իր բոլոր կառույցներով, այդ թվում՝ մզկիթներով, ադրբեջանական չէ, քանի որ Շիրվանշահերն արաբական ծագում ունեցող ամբողջությամբ պարսկականացած արքայատոհմ էին, իսկ քաղաքի՝ ժամանակի մահմեդական բնակչությունը՝ բացառապես կովկասյան պարսիկներ (թաթեր)։


Հետևաբար, նույն «տրամաբանությամբ» Բաքվում գտնվող նշված ճարտարապետական համալիրը ոչ թե ադրբեջանական է, այլ՝ իրանական։


Լուսանկարում՝ Շիրվանշահերի պալատական համալիրը Բաքվում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր