Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է Հայաստանի տարածքի նկատմամբ «հավակնությունների» մասին...

Դիցուք, ադրբեջանական պատմագրության հայր Աբբաս-ղուլի Աղա Բաքիխանովը գրում է՝ «Շամախի հետ Ղուդիալ (այժմյան՝ Ղուբա) քաղաքների միջև ընկած շրջանում, օրինակ՝ Շիրվանում Հովզ, Լահիջ և Ղոշունլու, Ղուբայում Բարմաք, Շամփարա, Բուդուղի ստորին հատվածում և Բաքվի ամբողջ երկրամասում, բացի թարաքամայական վեց գյուղերից, ամբողջ բնաչությունը խոսում է թաթերենով (թարգմ.՝ կովկասյան պարսկերենով)։ Հայտնի է դառնում, որ սրանց ծագումը պարսկական է»։
Ի դեպ, ուշագրավ է, որ նույն տեղում Բաքիխանովը նշում է թե արևելակովկասյան լեզուներով խոսող տեղաբնիկները թյուրքալեզուներին կոչում են «մողոլ», որը նույն «մոնղոլ» էթնիկական նշանակյալն է։
Բնականաբար Շիրվանում և այլուր Բաքիխանովը չի հիշատակում և ոչ մի «ադրբեջանցու», որովհետև այդ էթնոնիմը դեռևս չկար, մինչդեռ Բաքվի ամբողջ երկրամասի ընդամենը վեց թյուրքալեզու գյուղերի բնակիչները թարաքամա ցեղից էին։
Կից՝ ադրբեջանական պատմագրության հոր «Գյուլիստան-ի Իրամ» գրքի՝ ադրբեջաներենով Բաքվի հրատարակությունից վերոնշյալ հատվածի խտապատկերն է։
#հավերժականՀայաստանը
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից