ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

08 հուլ 2022 14:02

Վտանգ կա, եվրոն կարող է արժեզրկվել

Եվրոն կարող է դոլարի հանդեպ 0,90 կետով արժեզրկվել, եթե Ռուսաստանը դադարեցնի գազ մատակարարել Եվրոպա, Bloomberg-ին տեղեկացրել է BlueBay Asset Management-ում պորտֆելի ավագ կառավարիչ Կասպար Հենսեն։

Նա կանխատեսել է եվրոյի փոխարժեքի նվազում, եթե Եվրոպան սկսի նորմավորել էներգիան, ինչը առաջ կբերի ռեցեսիա, չնայած նման սցենարը բազային չէ։

«Ձմեռը կարող է երկարատեւ լինել»,- ասել է Հենսեն Bloomberg գործակալությանը։

Հենսեի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ երեքշաբթի եվրոն հասել էր նոր ամառային նվազագույնին՝ 20-ի, քանի որ շուկաները հաշվել էին ռեցեսիայի սպասելիքները։ Գնաճը Եվրոպայում հունիսին հասել է ռեկորդային մակարդակի՝ կազմելով 8,6 տոկոս, ինչը Եվրոպական կենտրոնական բանկին մղել է տոկոսադրույքի ագրեսիվ բարձրացման։

Թրեյդերները զգուշավորություն են պահպանում եվրոյի հարցում, որովհետեւ ԵԿԲ-ն տոկոսադրույքի բարձրացման այնպիսի ագրեսիվ քայլեր չի ձեռնարկել, ինչպես Դաշնային պահուստային համակարգը։ Ըստ էության, «այս ամռանը անհնար է եվրո գնել», ասել է Societe Generale-ի գլխավոր արժութային ստրատեգ  Կիտ Ջակեսը։

Հենսեն միայնակ չէ եվրոյի հետագա անկման իր կանխատեսումներում։ Ջորջ Սարավելոսը Deutsche Bank-ից կանխատեսել է, որ եվրոյի փոխարժեքը դոլարի հանդեպ կընկնի 0,95-097 միջակայքում։

«Ռուսական գազի (մասնակի) մատակարարումների առաջարկը ամռան ընթացքում, մեր կարծիքով, անբավարար կլինի, քանի որ (գազի մատակարարման) ռիսկերը կպահպանվեն մինչեւ ձմեռ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր